17:37 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ կառավարության շենքից դուրս է եկել անհետ կորածների ծնողների պահանջած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպելու համար:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների հետ քիչ առաջ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նրանց հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպելու համար:

Թե կոնկրետ ինչ հարցեր են ծնողները ցանկանում քննարկել վարչապետի հետ, ակցիայի մասնակիցները չցանկացան ներկայացնել տեսախցիկների առաջ՝ լրագրողներին խնդրելով Նաիրի Սարգսյանի հետ իրենց զրույցի այդ հատվածը չնկարահանել:

Հիշեցնենք՝ մինչ այդ այսօրվա ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ իրենց տեղեկություններով Բաքվի բերդում շուրջ 800 հայ գերի է պահվում, և կառավարությւնից պահանջել ճշտել ու իրենց փոխանցել գերիների ցուցակը, որպեսզի իրենք կարողանան դրանում փնտրել իրենց երեխաներին: Բացի այդ նրանք նաև պահանջում են գտնել արդեն Հայաստանի տարածքում կորած զինծառայողներին:

Ծնողների հայտարարությամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրենց լուսանկարներ է ներկայացրել՝ հայտնելվ, որ իրենց երեխաները հայաստանյան բուժհիմնարկներում են, անգիտակից վիճակում:

Բայց երեխաներին գնտելու իրենց բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Իրենց կա՛մ ասել են, որ տվյալ բուժհիմնարկում անգիտաից զինվոր չկա, կա՛մ ասել են, թե այդ զինվորների ծնողներն արդեն գտնվել են:
Այս խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանաու համար ծնողները հանդիպում են պահանջում նաև առողջապահության նախարարի հետ:

«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Ակցիայի մասնակիցները հիշեցնեւմ են, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի 29-ին է հրահանգել՝  գտնել երեխաներին: Այդ աշխատանքներում ներգրավվել է նաև ԱԱԾ-ն: Բայց մեկ շաբաթ անց ոչինչ չի արվել:

Ըստ թեմայի

Արա Այվազյանն Արցախ է մեկնում
Ծուռ հայելիների թագավորություն. հոգեբանը մեկնաբանում է վարչապետի գործողությունները
Եռակողմ բանակցություններ են ընթանում, թե որտեղ պետք է կանգնեն սահմանապահները
թեգերը:
Բողոքի ակցիա, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, անհետ կորած

Գլխավոր թեմաներ