00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները

© Sputnik / Aram NersesyanКапеллан артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны, дьякон Ишхан АКамалян (17 декабря 2020). Варденис
Капеллан артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны, дьякон Ишхан АКамалян (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորամասերից մեկի քահանա, սարկավագ Իշխան Քամալյանն իր գնդի զինվորների հետ հավասար անցավ 44-օրյա արցախյան պատերազմի ողջ դժվարությունները։ Նա շատ բան տեսավ և վերաիմաստավորեց, պնդում է՝ պատերազմից ուժեղ դուրս եկավ։

Պատերազմի ժամանակ, ինչպես և խաղաղ կյանքում հրաշքներ լինում են, հատկապես, եթե հավատաս դրան։ Ավելին, երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ ամենաանհավատները հետո սկսում են հավատալ Աստծուն։

Զորամասերից մեկի քահանան՝ սարկավագ Իշխան Քամալյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ անձամբ է բազմիցս բախվել հրաշքով ավարտվող պատմությունների։

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ

Քամալյանը հոգևոր կյանքով փոքր տարիքից է հետաքրքրվել։ Պապը քահանա է եղել, և հենց նա է Սուրբ գիրքը բացահայտել թոռան համար։ Այդ օրվանից տղան գիտեր, թե կյանքում, որ ուղղությունը պետք է ընտրի։ Քամալյանը գնաց պապի հետքերով։

Առանց Աստծո գործը գլուխ չեկավ...

Քամալյանի հետ տեղի ունեցածն այն դեպքերից է, երբ ասում են՝ Աստծո ձեռքն անպակաս էր։ Վերջին պատերազմի ժամանակ մի օր Զինավան ոստիկաններով ավտոբուս է ժամանում, ոստիկաններին հաշվառման էին կանգնեցնում զինկոմիսարիատում։ Հանկարծ այդ ավտոբուսին անօդաչուի արկ է հարվածում։ Հրաշքով այդ պահին ավտոբուսը դատարկ էր, ավելին՝ արկը չի պայթում։ Ինքը` Քամալյանը, հարվածի պահին ավտոբուսին շատ մոտ էր կանգնած և կարող էր ամենաքիչը ծանր վիրավորում ստանալ...

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը

Քամալյանը նշեց, որ մյուսների հետ էլ նման պատմություններ են եղել։ Օրինակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասի սարկավագի հետ։ Նրա՝ տնից դուրս գալու պահին շենքի վրա «Սմերչի» հրթիռ է ընկել։ Տունը գրեթե անմիջապես փլուզվել է, բայց սարկավագը հրաշքով ողջ  է մնացել։

Ударный БПЛА упал на машину армянского священника, диакона Давида, но не взорвался (29 октября 2020). Тавуш - Sputnik Արմենիա
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

Նման մի անհավանական պատմություն էլ տեղի ունեցել զորամասերից մեկի քահանա, սարկավագ Դավիդ Հովհաննիսյանի հետ։ Մարտական գործողությունների ընթացքում մի օր Հովհաննիսյանը մեքենան լցնում է պարենով, որը պետք է առաջնագիծ հասցներ։ Մեքենայի վրա կամիկաձե անօդաչուից արձակած արկ է ընկնում։ Բայց չի պայթում, ու Հովհաննիսյանը ողջ է մնում։

Քամալյանի կարծիքով՝  բոլոր այս դեպքերում օրինաչափություն է նկատվում։ Եկեղեցականը համոզված է՝ Աստված է իրենց փրկել։ Նա հիշում է, որ ինքն էլ զինվորների խմբի հետ հաճախ ստիպված է եղել կանգ առնել ճանապարհին որևէ հատվածում և սպասել, մինչև անօդաչուների ձայնը կմարի, որպեսզի կարողանան շարունակել ճանապարհը։ Նույնիսկ նման դեպքերում տպավորություն էր ստեղծվում, որ Աստված իրենց կանգնեցնում է, որ պաշտպանի։

«Պատերազմից հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում, այլ կերպ նայում աշխարհին։ Այն ինչ ապրում ես խաղաղ ժամանակ` իռացիոնալ իրականություն է», – ասաց Քամալյանը։

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը

Հարցին՝ արդյոք եղե՞լ են պահեր, երբ վախի զգացում է ունեցել, Քամալյանը պատասխանում է, որ բոլոր զգացողությունները, այդ թվում նաև վախը, տրված են ի վերուստ։ Նա որպես հոգևորական պարզապես պարտավոր էր սառնասրտություն պահպանել նույնիսկ ամենադժվար պահերին, երբ մահվան աչքերին էր նայում։

Մահվան աչքերին նայելիս

Քամալյանը պատերազմի 44 օրերին իր զորամասի զինվորների կողքին է եղել։ Նա հնարավոր ամեն կերպ սատարել է նրանց, երբեմն՝ նույնիսկ իր լուռ ներկայությամբ։ Սարկավագը նշում է, որ լինում են պահեր, որ հոգևորականի միայն ներկայությունը մեծ ուժ է տալիս զինվորներին, նրանք տեսնում են, որ միայնակ չեն։

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ

Պատերազմի ցանկացած օրը նա չի կարող մոռանալ, բայց մի դեպք նրա վրա հատկապես ազդել է։ Ծանր մարտերից մեկն էր, նա զինվորների հետ միասին թաքստոցում էր, ոչ ոք չէր խոսում, միայն մի ծանր զգացողություն կար։

«Մեր հայացքները հանդիպեցին, և հայացքներում անծայրածիր հույս ու հավատ էր։ Խաչը դրեցի նրանց գլուխների վրա ու աղոթեցի։ Աստծո օգնությամբ մեզ հետ ոչինչ չպատահեց։ Այդ դրվագն հիշելու եմ ամբողջ կյանքում, այն իմ կյանքում շատ բան փոխեց», – ասաց Քամալյանը։

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ

Հոգևորականը համոզված է, որ իրենց առաքելությունը շատ կարևոր է ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։ Նրանք օգնում են զինվորին, որպեսզի վերջիններս գտնեն իրենց։ Քամալյանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ այլ դավանանք ունեցող կամ անհավատ զիվորներն Աստծուն են դարձել։

© Sputnik / Aram NersesyanՍարկավագ Իշխան Քամալյանը զորամասի սրբատեղիի մոտ
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Սարկավագ Իշխան Քամալյանը զորամասի սրբատեղիի մոտ

Զինվորների ցանկությամբ իրենց զորամասի բակում Սուրբ Սարգսի մատուռ էին սկսել կառուցել։ Պատերազմի պատճառով շինարարությունը կանգնեցվեց, սակայն այն կվերականգնվի արդեն 2021 թվականի ապրիլին։

© Sputnik / Aram NersesyanԶորամասի սրբատեղին
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները - Sputnik Արմենիա
Զորամասի սրբատեղին
Լրահոս
0