08:22 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
83410

Դեռ հայտնի չէ, թե ինչպես է հետագայում կարգավորվելու օդանավակայանի շահագործման հարցն ու ինչպես է ապահովվելու անվտանգության խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան համայնքի հատվածում սահմանազատման աշխատանքներ դեռևս չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կապան համայքնի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Որպես այդպիսին` սահմանազատում չի եղել։ Այն, ինչ հիմա կա, դա վերջնական չէ։ Ինչպես գիտեք` սահմանազատումը երկարատև պրոցես »,- ասաց Փարսյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով են ադրբեջանցիները դիրքավորվում քաղաքին մոտ, Փարսյանը նշեց՝ «նույն մոտեցումով, ինչ-որ մնացած տեղերում»։

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցիները դիրքավորվել են Կապանի օդանավակայանին շատ մոտ, արդեն վրաններ էլ են տեղադրել։

«Ներկա դրությամբ օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչպես է հետագայում կարգավորվելու օդանավակայանի շահագործման հարցն ու ինչպես է ապահովվելու անվտանգությունը։

Ինչ վերաբերում է միջհամայնքային ճանապարհների անվտանգությանը, համայնքի ղեկավարի խոսքով՝ խնդիր չկա, որևիցե արտառոց դեպք մինչ այս պահը չի գրանցվել։ Կրակոցներ ևս չեն լսվել։

Չնայած դրան՝ բնակիչների տրամադրությունն ու հոգեվիճակը համայնքի ղեկավարը նկարագրեց որպես «հարաբերական անհանգիստ»։

Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես, Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Եվս 1 հեռախոսահամար. ԱԱԾ–ն կօգնի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում խնդիրների բախված քաղաքացիներին

Իրավիճակն առանձնապես սրվել է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Ըստ թեմայի

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել
Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին
Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը` իրավիճակի մասին
թեգերը:
Դելիմիտացիա, Դեմարկացիա, քաղաքապետ, Կապան

Գլխավոր թեմաներ