09:00 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմել է նախարարությանը՝ դասագրքերի հարցը լուծելու խնդրանքով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ քաղաքացիների խնդրանքով դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների աշակերտներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու համար:

Պատգամավորը հրապարակել է նաև նախարարի պատասխան նամակը։ Դրանում ասվում է, որ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների դասագրքերով ապահովելու հարց օրակարգային է։

«Նախարարությունը հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և համագործակցության միջոցով իրավիճակային լուծումներ են տրվում հարցերին»,–ասված է նախարար Վահրամ Դումանյանի պատասխան նամակում:

«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը

Տեղեկացվում է նաև, որ  այժմ քննարկման փուլում են «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշիչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման» և «ՀՀ ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու» կարգերի նախագծերը, որոնց հաստատումից հետո լուծում կտրվեն բարձրացված հարցերին:

Ըստ թեմայի

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխաներ սննդի փաթեթներ կստանան
Հայտնի է` երբ կվերսկսվի 5-12-րդ դասարանների աշակերտների առկա ուսուցման գործընթացը
Օրացույցից ջնջվող տոներ. դասագրքերում պատմությունը վերաշարադրելու կարի՞ք կա
թեգերը:
Պատգամավոր, դասագիրք, ռուսաց լեզու, Վահրամ Դումանյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)

Գլխավոր թեմաներ