09:57 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
920 0 0

ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանական ԶՈւ սադրանքները որակում է որպես խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու փորձեր:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր աշխատակազմով աշխատանքային եռօրյա այցով Սյունիքի մարզում է: Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատել են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության հետևանքով լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

«Այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն ու այլ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը»,- Facebook-իր իր էջում գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով` սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների ու համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները նաև հաստատել են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ՝ պարբերաբար զինված հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

GPS-ի կամ Google map-ի մեխանիկական կիրառության հետևանքով Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից, իսկ համայնքը՝ գյուղատնտեսական հողատարածքներից:

«Շուռնուխը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի և որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետական ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը»,- նշում է Թաթոյանը՝ եզրակացնելով, որ սահմանների հարցը Google-ով ու GPS-ով լուծելը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը:

Ավելին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Google քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունքներ, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

ՄԻՊ-ն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիներին պատկանող տների ու հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի, կամ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների կողմից:

Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ և հայտնում է, որ սահմանապահներն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:

Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի նաև այլ բնակավայրեր:

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Իրավիճակն առանձնապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում:

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ

Ըստ թեմայի

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել
Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում
թեգերը:
Սյունիք, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ