15:51 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
459 0 0

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նման հանդիպումներ էլի են կայանալու։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն։

Հանդիպումը կայացել է ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Աբազյանը երկու անգամ Մոսկվա էր մեկնել` դեկտեմբերի 1-ին և 29-ին։

Մինասյանը հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու գաղտնի այցի նախապատրաստության մասին

Ըստ թեմայի

Ադրբեջանը 62 հայ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր է հարուցել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել
Գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար Մայր աթոռն աղոթքի է հրավիրում
թեգերը:
Ադրբեջան, Արմեն Աբազյան, անհետ կորած, գերի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ