10:09 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
312 0 0

ՄԻՊ-ը արձանագրել է, որ ներկայում առաջացած խնդիրների շուրջ բացակայում է ՀՀ պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղի բնակիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Արցախյան պատերազմից հետո Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բնակիչները զրկվել են գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից: Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների պատպանի գրասենյակը։

Արման Թաթոյանը հանդիպել է նռնաձորցիների հետ, տեղեկացել, որ Հայաստանի պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ՝ այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, որոնց օգտագործելու հնարավորությունից մարդիկ զրկվել են։ Դրանց օգտագործումը անհրաժեշտ է գյուղացիներին՝ իրենց կենսական ապրուստը հոգալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները նաև վեր են հանել, որ սպառնալիքներ են առաջ եկել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար։

Ադրբեջանը 62 հայ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր է հարուցել

ՄԻՊ-ը արձանագրել է, որ ներկայում բացակայում է ՀՀ պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղի բնակիչների հետ առաջացած խնդիրների շուրջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա այցերի ընթացքում ձեռք է բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակցությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Ադրբեջանի նախագահը ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։

Ըստ թեմայի

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»
Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ
Սահմանների հարցերը պետք է դիտարկել Ադրբեջանում հայատյաց քաղաքականության համատեքստում. ՄԻՊ
Ալիևի հայտարարությունը կոպտորեն խախտում է հետպատերազմական մարդասիրական գործընթացը. ՀՀ ՄԻՊ
թեգերը:
գյուղացի, Գյուղ, Այգի, Հող, Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման, Սյունիք, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ