08:28 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27501

ՔՊ հանրային կապերի համակարգողը խնդրել է օգտատերերին նման տեսանյութ գտնելու դեպքում ուղարկել իրեն։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մոսկվայում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպված։

«Առավոտյան նորից աչքովս ընկան մոսկովյան իրենց հայ համարող «քաջերի» մեքենաներն իրենց պաստառներով։

 Մտածեցի՝ լավ, որ այս «քաջերը» Հայաստանի վարչապետին են էսպես ուզում դիմավորել, բա տեսնես պատերազմի օրերին ինչե՜ր արած կլինեն։ Դե բնական է, չէի սպասում, որ պիտի գային Հայաստան, ճակատ գնային, թիկունքում գործ անեին, մտածում էի, որ գոնե պիտի մի երկու էսպիսի ավտոերթ էլ Ալիևի, Էրդողանի նկարներով արած լինեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց, թեկուզ երկու, նույնիսկ երեք անգամ ավելի փոքր պաստառներով, գրեթե չերևացող շրիֆտով ու նույնքան էլ պակաս վիրավորական տեքստերով։

Ման եկա, ման եկա, ման եկա ու դեռ ման եմ գալիս»,–գրել է նա։

Նա խնդրել է օգտատերերին նման բան գտնելու դեպքում ուղարկել իրեն։  

Հիշեցնենք` հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

թեգերը:
Վահագն Ալեքսանյան, Արցախյան պատերազմ, Բողոքի ակցիա, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Մոսկվա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գլխավոր թեմաներ