10:41 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն իր աշխատանքը կշարունակի պաշտպանության նախարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ», - նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք` ՀՀ Նախագահի 2020 թ. մարտի 19-ի հրամանագրով նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 8-ի հրամանգրի համաձայն` ազատվել պաշտոնից։

թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), փոխնախարար, Արման Սարգսյան

Գլխավոր թեմաներ