21:54 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
414 0 0

Արթուր Դավթյանը կարևորել է երկու երկրների դատախազությունների համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նա ասել է, որ պատրաստ է տեղեկություններ տրամադրել ռուս գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում։

Հանդիպման ընթացքում Կրասնովը կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև սերտ փոխհարաբերությունները: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում համագործակցությանը՝ նշելով, որ դատախազները, լինելով օրինականության և իրավակարգի երաշխավորներ, պետք է սահմանված իրավասության շրջանակներում արձագանքեն օրենքի և մարդու իրավունքների խախտումներին:

«Կարևոր եմ համարում ապահովել միջադեպերի մասին տեղեկատվության ժամանակին փոխանակումը, որոնք պարունակում են օրենքի և մարդու իրավունքների խախտման տարրեր», - ասել է նա:

Իր հերթին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նա նշել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում քրեական գործը շարունակվում է եւ հայկական կողմը ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը:

«Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել ձեզ` հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղարար գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում», - ընդգծել է Դավթյանը։

Ավելի վաղ կայացել է եռակողմ հանդիպում  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև: Դրա ժամանակ Դավթյանը բարձրացրել է ռազմագերիների հարցը։ Նա կարևորել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության 8–րդ կետի անհապաղ կատարումը, հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձը, իսկ մինչ այդ նրանց իրավունքների ապահովման երաշխիքների տրամադրումը:

Նշենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են 2020թ.–ի հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

Ըստ թեմայի

ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում բարձրացրել է հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու հարցը
Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ
Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»
թեգերը:
ահաբեկիչ, դատախազ, Ռուսաստան, Ահաբեկչություն, Արթուր Դավթյան

Գլխավոր թեմաներ