06:40 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23920

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները։ Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նման կարծիք է հայտնել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հիմքեր է ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար»,–ասել է Դավթյանը։

Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը։ Դրանով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:

Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել Ձեզ. Դավթյանը` ՌԴ դատախազին

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև, Դավթյանը բարձրացրել էր ռազմագերիների հարցը, կարևորել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության 8–րդ կետի անհապաղ կատարումը, հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձը, իսկ մինչ այդ նրանց իրավունքների ապահովման երաշխիքների տրամադրումը:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվա է գործուղում
Հարուցված են քրեական գործեր. դատախազությունը` պատերազմի վերաբերյալ հրապարակումների մասին
Փոքրիկ տեղեկատվական սադրանք. դատախազի խորհրդականը հերքում է դիմումների մասին լուրը
թեգերը:
Ադրբեջան, պաշտոնյա, Քրեական գործ, դատախազ, Արթուր Դավթյան

Գլխավոր թեմաներ