09:11 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28401

Զեկույցը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է Ադրբեջանում հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում հայատյացության դրսևորումներին, որոնք ուղղված են հայ երեխաներին։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:

Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի»,–գրել է նա:

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Թաթոյանը տեղեկացրել է, որ բոլոր ապացույցները մանրամասն ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ:

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները զինված հայտնվում են հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին. ՄԻՊ
Շիրակցի 62 գերիներ Ադրբեջանում կալանավորված են. ՄԻՊ
Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի
թեգերը:
ատելություն, սոցցանցեր, երեխա, հայ, Ադրբեջան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ