02:21 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
100 0 0

Արա Այվազյանն Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի ԼՂ կարգավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ շեշտելով, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է կատարել գերիների վերադարձի իր հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այվազյանը Գուտերեշին ուղղված նամակում համապարփակ ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։

«Նախարարն իր նամակում նշել է, որ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի: Անդրադարձ է կատարել եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շիրակցի 62 գերիներ Ադրբեջանում կալանավորված են. ՄԻՊ

Նամակում առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

«Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա»,- եզրափակում է ՀՀ ԱԳ նախարարը:

Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու` Ադրբեջանի դժկամության վրա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում հայտնել էր, որ 62 հայ զինծառայողներ ձերբակալվել են, նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

Հրադադար հայտարարելուց հետո Ադրբեջանը մարտական գործողություններ էր սկսել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որտեղից էլ գերեվարել էր 62 շիրակցիների։

Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ
Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ
թեգերը:
գերի, Ադրբեջան, Արա Այվազյան, Անտոնիո Գուտերեշ

Գլխավոր թեմաներ