12:13 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94521

Մեղրիի ու Նախիջևանի միջով անցնող երկաթուղին հիմնական ճանապարհն էր, որով Խորհրդային Հայաստանում բեռներ էին տեղափոխվում։ Հիմա Հայաստանի շահը կայանում է նրանում, որ ճանապարհի վերականգնման դեպքում մենք օգտվենք դրանից։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Նախիջևանով ու Մեղրիով անցնող երկաթուղին Հայկական ԽՍՀ-ի գլխավոր բեռնային մայրուղին էր։ Վետերան երկաթուղայինները կարծում են, որ հիմա դրանից առավելագույնը քաղելը Հայաստանի շահերից է բխում։

Խորհրդային Հայաստանով այլ երկաթգծեր էլ էին անցնում․ առաջինը՝ Այրումով Թբիլիսի, հետո դեպի Սուխում, երկրորդը՝ Իջևանից Ղազախ ու հետո դեպի Կասպից ծովի ափ։ Սակայն երկու ճանապարհով էլ կարելի էր առավելագույնը 1 900 տոննա բեռ անցկացնել, մինչդեռ Նախիջևանով՝ 4 500 տոննա։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վետերանների խորհրդի նախագահ Լևոն Հակոբյանը նշում է, որ դա կապված է այդ ճանապարհին հարմար տեղանքի հետ։

«Այդ ճանապարհն անցնում է հարթ տեղանքով և՛ Արարատում, և՛ Մեղրիում, և՛ այդպես շարունակ։ Այդ պատճառով ճանապարհը համեմատաբար հարթ է գցած ու դրանով կարող են ավելի ծանր բեռներ անցնել։ Ընդ որում՝ դրանք կարող են ավելի արագ անցնել, իսկ դա նշանակում է, որ ճանապարհի թողունակությունն ավելի մեծ է։ Այդ պատճառով խորհրդային տարիներին Հայաստան եկող հիմնական բեռները՝ հացահատիկը, մետաղները, նավթամթերքն այդ ճանապարհով էին բերում», - նշում է նա։

Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ

Խորհրդային տարիներին բեռն առավելագույնը 2,5 օրում Երևանից Մոսկվա էր հասնում։ Հիմա այդ ժամանակը կարող է փոխվել, քանի որ այն ժամանակվանից փոխվել են և՛ ճանապարհները, և՛ կազմերը։

«Այդ ճանապարհը կգործի, թե ոչ` մեր որոշելիքը չէ։ Բայց եթե հարցնում եք ինձ որպես մասնագետի, ապա զուտ տեխնիկապես Մեղրիի հատվածի վերականգնումն այդքան էլ բարդ գործ չէ․ տեղ-տեղ պետք է հողային հիմքը վերականգնել, իսկ նոր գծեր գցելը դժվար չէ. դրա համար կան մեքենաներ, որոնք շատ արագ են անում այդ գործը», - ավելացրեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածին ու Ջուղայով Իրան գնացող երկաթուղային հանգույցին, ապա այն գործում է։ Հակոբյանը նշեց, որ դրանով Իրանից Նախիջևան բեռներ են տարվում։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի հատվածին մինչև Հորադիզ, ապա այստեղ գծերի մի մասը մնացել է Խուդաֆերինի ջրամբարի տակ, սակայն մասնագետի խոսքով` այդ հատվածը կարելի է կառուցել` շրջանցելով ջրամբարը. ռելիեֆը դա թույլ է տալիս։

«Կրկնեմ՝ եթե երկաթուղին գործարկվի, մենք պետք է մտածենք մեր երկրի շահերի, այսինքն՝ մեր բեռները հարմարավետ ու էժան ճանապարհով Ռուսաստան ու Իրան հասցնելու մասին»,-ամփոփեց նա։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ղեկավարները մի քանի անգամ ասել էին, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմերը չեն ստանա Մեղրիով անցնող «առանձին» միջանցք, որը Հայաստանի իրավասության ներքո չի գտնվի։

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Ըստ թեմայի

«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի
Մեղրին Թուրքիայի պանթուրանական ծրագրի մեխն է. Ռուբեն Մելքոնյան
«Տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»». ո՞ր համատեքստում է պետք դիտարկել հարցը
Հայտարարության մեջ «Մեղրի» կամ «միջանցք» բառեր չկան. Փաշինյանի անդրադարձը
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Նախիջևան, երկաթուղի, Մեղրի

Գլխավոր թեմաներ