16:07 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ավելացնել Առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կազմը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։

«Փոփոխությունների փաթեթով առաջարկում ենք դատավորների թվաքանակն ավելացնել։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանում մինչև 21, իսկ Վերաքննիչում` 3 հաստիք ավելացնել։ Հայաստանում 100 000 բնակչին բաժին ընկնող դատավորների թիվը բացասական առումով տարբերվում է այլ երկրների ցուցանիշներից. դատավորների ավելացումը կբերի քրգործերի ժամկետների կրճատմանը»,–ասաց Բադասյանը։

Նա հայտնեց նաև, որ առաջարկում են ներդնել 2 ենթամասնագիտացում` մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում։ Այսինքն` առաջարկում են մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։

Բադասյանն ասաց, որ 2019-ի հուլիսի 1-ից 2020-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվում են 275 կոռուպցիոն հանացագործությունների հետ կապված դեպքեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրգործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն։

Բացի այդ, օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։

Դատարանների որոշումները բողոքարկվում են, դատավորների նկատմամբ վարույթներ հարուցվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ են մտնում: Նրա խոսքով` աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, երբ կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացվում է դատարանի որոշակի կազմ, որը պետք է քննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը:

«Դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է սկսվելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է լինելու: Պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի։ Այսինքն՝ երբ դատավորը որոշում կայացնի, այն ի գիտություն ընդունվի, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա դրա տակ»,–ասաց վարչապետը։

Նշենք, որ կառավարությունն իր հավանությունը տվեց ներկայացրած փաթեթին. այն կուղարկվի Ազգային ժողով քննարկման։

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

Ըստ թեմայի

Հայաստանն 9 մլն եվրո է ստանալու դատավորների բարեվարքությունն ու ունեցվածքը ստուգելու համար
Դատական համակարգում կրճատումներ չեն լինի․ 85 հոգի առաջնագծում է
Դատարանների որոշումները բողոքարկվում են, դատավորների նկատմամբ վարույթներ հարուցվում
թեգերը:
Ռուստամ Բադասյան, ՀՀ կառավարություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Դատավոր

Գլխավոր թեմաներ