12:43 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95200

Իր հրաժարականի մասին Տիգրան Պետրոսյանը խոստանում է խոսել ՀՀ Կառավարության կողմից՝ իր պաշտոնից ազատման որոշումը հաստատելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Արաքսյա Կիրակոսյանը։

Նշենք, որ իր հրաժարականի մասին Տիգրան Պետրոսյանը խոստանում է լրագրողներին հետ խոսել ՀՀ Կառավարության  կողմից՝ իր պաշտոնից ազատման որոշումը հաստատելուց հետո։ «Մինչ կառավարությունը կկայացնի որոշում, մարզպետը կշարունակի բնականոն աշխատանքը҆»,- Sputnik Արմենիային ասաց Արաքսյա Կիրակոսյանը` տեղեկացնելով, որ հենց այս պահին մարզպետը հանդիպում ունի գերիների հարազատների հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 31–ի իր նիստում ՀՀ կառավարությունը Տավուշի և Շիրակի մարզերում նոր մարզպետներ նշանակեց։ Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար: 2003-2013թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով): 2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում:

Ինչպես են անցել շիրակցի փրկարարների տոն օրերը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր: 2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

թեգերը:
Հրաժարական, Տիգրան Պետրոսյան, Մարզպետ, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ