13:28 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է` Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին։

Զախարովան այսօր հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները փաստում են, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:

Նաղդալյանը նշում է, որ հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

«Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,–ասում է Նաղդալյանը։

Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր նաև, որ ամեն կերպ կողջունեին հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացմանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան միանշանակ կաջակցի նման մարդասիրական ակցիաներին, «եթե Բաքուն և Երևանն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեն»:

Ըստ թեմայի

Բժիշկներն աշխատում են ռմբակոծության տակ. Նաղդալյանն ազդեցիկ լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանցիների վայրագություններն Առաքել գյուղում. Նաղդալյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան
թեգերը:
Մարիա Զախարովա, Հայաստան, Ադրբեջան, Աննա Նաղդալյան

Գլխավոր թեմաներ