05:11 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
573 0 0

Պատերազմի ընթացքում հայերին խոշտանգելիս, գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործել են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելությունը:

«Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ, օրինակ` 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը»,–նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով`սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է...այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ արդեն ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

«Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի»,– գրել է նա:

Թաթոյանը հրապարակել է նաև իր խոսքերը հաստատող մի քանի ապացույց` նշելով, որ ապացույցների մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում:

Ըստ թեմայի

Ադրբեջանը պատրաստ չէ հասարակությունների միջև հումանիտար շփումներին. Նաղդալյան
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
թեգերը:
Ադրբեջան, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ