04:17 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Դեկտեմբերին գերիների ամբողջական ցանկերը փոխանցվել են ռուսական կողմին և Կարմիր խաչին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ տեղեկացրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մեկնաբանելով գերիների թվի չհրապարակման պատճառները։

Նշվում է` հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են գործընկերներին։ Դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) փոխանցվել են ամբողջական ցանկերը:

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- նշված է պարզաբանման մեջ:

Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները

Նշենք, որ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հայկական կողմից գերիների ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն տրվել։ Եվ արդյունքում փոխանակվել են նրանց, ովքեր մասնակից էին մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։ Բայց, նրա խոսքով, հիմա գլխավոր խնդիրը դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարվածներն են։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո եղել են Հադրութում, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։

Ըստ թեմայի

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ