16:14 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
239 0 0

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսի 11–ին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակված է կառավարության կայքէջում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,–ասված է վարչապետի հրամանագրում:

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ 2019–ի մայիսի 31–ին վայր էր դրել մանդատը:

2019 թվականի հունիսի 11–ին Խաչատուրյան-Թուխիկյանը նշանակվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ երեկ ցուցահադեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել «դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար»:

թեգերը:
պաշտոն, ազատում, փոխնախարար, Նարինե Թուխիկյան

Գլխավոր թեմաներ