23:25 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Արա Այվազյանը վստահեցնում է` հիմնվելով պետական շահերի վրա` կատարելու են սթափ և պրագմատիկ որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Պատերազմից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է մի շարք միջազգային կազմակերպությունների պահվածքն ու համապատասխան փոփոխություններ է անելու արտաքին քաղաքականության մեջ։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նկատեց, որ նախորդ տարի ՀՀ–ն անդամակցեց «Կրոնական ազատության միջազգային դաշինքին», սակայն պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ոտնձգություններ էր կատարում հոգևոր–մշակութային արժեքների վրա, այդ դաշինքը որևէ քայլ չարեց։ Մկրտչյանը հետաքրքրվեց` հնարավո՞ր է` դիտարկվի նպատակահարմարությունն այդ դաշինքին անդամակցելու։

«Պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգամանք է, որպեսզի համապատասխան շտկումներ իրականացնենք ՀՀ արտաքին քաղաքականության մեջ։ Մեր արտաքին քաղաքականության համար, առավել քան երբևէ, կարևորագույն հարցը պետության անվտանգության ապահովումն է»,–ասաց Այվազյանը։

Ձեր կառավարության ներկայացուցիչներին ասեք` ճիշտ բառեր օգտագործեն. Սիմոնյանը` Բադասյանին

Նա հավելեց նաև, որ հիմնվելով պետական շահերի վրա` կատարելու են սթափ և պրագմատիկ որոշումներ։

Այվազյանի խոսքով` լուրջ վերլուծում են յուրաքանչյուր տարածաշրջանի, երկրի և կառույցների վարած քաղաքականությունը պատերազմի շրջանում։ Նախարարը վստահեցրեց` համապատասխան շտկումներ կլինեն, որոնք ուղղված են լինելու երկրի անվտնագությանը։

«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել

Ըստ թեմայի

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին
Վազգեն Մանուկյանը պահանջ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին
Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից առանցքային դրույթների խախտումներով. արտգործնախարար
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Ադրբեջան, քաղաքականություն, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ