16:16 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

ՀՀ պաշտպանության նախարարը ռուս գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզում անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Հարությունյանը և Շոյգուն կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր
Այվազյանը գերիների հարցով խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ