04:02 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
157 0 0

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն Ազգային ժողովում պատմեց, թե երբ և ինչպես է կառուցել իր տունը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է` իր տան կողքին այնպիսի դղյակներ կան կառուցված, որ իր տունը դրանց համեմատ գոմի է նման։ Ջհանգիրյանն այդ մասին հայտնեց ԱԺ–ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ` պատասխանելով իր կարողությանն ու Մոնումենտում ունեցած «դղյակին» վերաբերող հարցին։

«Իմ տունը դղյակ էլ չի, դղյակային բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման։ Տարիներ առաջ, երբ քաղաքապետարանն ինձ հող էր հատկացրել տարածքում, աղբանոց էր։ Հիմա է աչք ծակում»,–ասաց նա։

Ջհանգիրյանը պատմեց, որ այդ տունը կառուցել է 1989-ին` մինչ այդ Բաղրամյան փողոցի հարևանությամբ եռահարկ սեփական տունը վաճառելով։ Նա մանրամասնեց` «Ակադեմիա 9» կոոպերատիվի բնակարանային շենքի նախագահն է եղել և ստացել 4 սենյականոց բնակարան` Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 21 շենքում։ Դա թիֆլիսահայ մի ընտանիքի է վաճառել 1989-ին, և այդ գումարով էլ քանդել են Մոնումենտի իրենց սեփական տունն ու նույն տեղում կառուցել նորը։

Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 1990-ի դեկտեմբերի 26-ին է արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ նշանակվել, իսկ տունն արդեն կառուցված է եղել։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։ Այդ ընթացքում ԱԺ–ի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում։

Ըստ թեմայի

Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
թեգերը:
տուն, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ