00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ կարող էր սկսվել ամեն օր. Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հայտնի արտահայտությունը

© Photo : Facebook / Shushan StepanyanМинистр обороны Армении Давид Тоноян
Министр обороны Армении Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն իր «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը բանակցությունների տապալման հիմք չի համարում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է շուրջ մեկուկես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությունը:

«Որքան էլ պնդեն Ալիևը և հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում չեն նկատում Ալիևի այն հայտարարությունները, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է»,– ասել է Տոնոյանը:

Ըստ նրա` հակամարտության խաղաղ կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր, բանակցային գործընթացի խաթարման և պատերազմի նախաձեռնողը` Իլհամ Ալիևը, իսկ նրան հրահրողն ու բազմակողմանի աջակցություն ցուցաբերողը` Թուրքիան:

Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

«Իմ խորին համոզմամբ` 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը և սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը»,– ասել է նախկին նախարարը։

Փոխարենը, նրա մեկնաբանությամբ, 26 տարի վարվող պաշտպանական և արտաքին քաղաքականության շրջանակներում ապահովվել է հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

Իսկ իր անձնական ամենամեծ բացթողումը 44-օրյա պատերազմի ընթացքում Տոնոյանը համարում է այն, որ պատերազմի պայմաններում չի կարողացել հաղթահարել վարչապետ-պաշտպանության նախարարություն-գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։

Նա մեկնաբանել է, որ խոսքը հիմնականում վերաբերում է զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0