04:40 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (993)
57 0 0

Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով։

Տեղեկացվում է, որ Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: 

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (993)

Ըստ թեմայի

Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից
թեգերը:
կորոնավիրուս, Լոնդոն, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ