16:45 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Զարիֆին օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Տեղեկությունը հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։

«Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։

Այցի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել էր Ադրբեջանից, այնուհետև մեկնել Ռուսաստան։ 

ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը

Հիշեցնենք` 2019թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։ 2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։ 2020թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն ԱՄՆ դոլար):

Էներգետիկ ոլորտում իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը: Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։ Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն:

Այժմ Իրանի հետ քննարկվում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։ Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Ըստ թեմայի

Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ
Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
թեգերը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ