04:02 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
121 0 0

ՀՀ նախագահը դեսպանին նշանակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Նոր դեսպանը ժամանակին եղել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմելլա Շաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,– նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Շաքարյանը ժամանակին եղել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 14-ին:

Ըստ թեմայի

Մասիս Մայիլյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել
Նարինե Խաչատուրյանը ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Նշանակվել են Արցախի ոստիկանության ու ԱԻՊԾ ղեկավարներ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Դեսպան, Մեքսիկա, Հայաստան

Գլխավոր թեմաներ