17:37 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1876 0 0

Զինծառայողները արդեն Երևանում են, այժմ նրանք բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Այսօր հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա», – ասաց նա։

Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

Խնդրում եմ, եղե՛ք պատասխանատու. Վարդանյանը գերիների հարցով դիմել է ադրբեջանցի գործընկերոջը

Ըստ թեմայի

Ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ. Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցի պատասխանի մասին
Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր գերիների համար. Քոչարյան
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
թեգերը:
Շիրակի մարզ, Ադրբեջան, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ