21:21 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2608 0 0

Հինգ զինծառայողները այժմ Երևանի Մուրացան հոսպիտալում են։ Նրանց բարեկամները Շիրակի մարզից ճամփա են ընկել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են։ Վերադարձած գերիներից 44–ամյա Կարեն Վարդանյանի հորեղբոր որդին` Արմենը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նրանք Շիրակից Երևան ճանապարհին են։

«Մենք չենք էլ իմացել, որ սամալյոտ է գալու, որ իմացանք, չգիտեինք, որ մեր ախպերն էնտեղ է։ Հեչ մարդ էլ մեզ չի զանգել։ Նոր ենք իմացել, գնում ենք մոտը։ Շատ ուրախ ենք, տարոսը բոլորին, թող բոլորը հետ գան», – ասաց նա։

Վերադարձած գերիներից 47-ամյա Սեյրան Մաթևոսյանի կինը` Մարիամը, նույնպես Մուրացան հոսպիտալի ճանապարհին էր։ Նա ասաց, որ հասցրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ամուսնու հետ։

«Խոսացինք, բան չասեց։ Ոնց որ նորմալ էր։ Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին էինք խոսել հետը, հինգ օր լուր չէինք ունեցել, հետո իմացանք` գերի է», – ասաց նա։

Քիչ առաջ վերադարձածներից 47-ամյա Էդիկ Հարությունյանի եղբայր Ջոնիկն էլ նույնպես դեռ չէր տեսել եղբորը, հոսպիտալի ճանապարհին էր։

Հարազատներից ոչ մեկի հետ ոչ նախօրոք, ոչ ինքնաթիռի` արդեն օդում լինելու ժամանակ, ոչ էլ անգամ վայրէջք կատարելուց հետո պաշտոնական մարմինները չեն կապվել։ Նրանք բոլորը իրենց հարազատների` գերությունից վերադառնալու մասին իմացել են լրատվամիջոցներից, բարեկամներից, տարածված աղմուկից։

Նշենք, որ համաձայն ադրբեջանական ԶԼՄ–ի` 62 հայ զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված։ Սակայն վերադարձած գերիների բարեկամները տեղյակ չեն` արդյոք իրենց հարազատի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, և ինչ մեղադրանքով է այն։

Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանց անուններն են` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից 5-ը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

Ըստ թեմայի

«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ
Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա
Հայտնի են վերադարձած 5 գերիների անունները
թեգերը:
հոսպիտալ, Շիրակի մարզ, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ