20:03 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1 114 դեպք: Ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1922 ծառայողական քննություն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության կոլեգիայի այսօրվա նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` նիստի ժամանակ նշվել է, որ 2020թ-ի ընթացքում Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։

Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։

Աճել են սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերը։ Անցած տարի Հայաստանում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք՝ նախորդ տարվա 8-ի փոխարեն։

2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1 114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ զոհերի թիվն աճել է 7-ով։ Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1922 ծառայողական քննություն, արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Ըստ թեմայի

Դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորն ու 82-ամյա մորը. արտառոց դեպք Երևանում
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Աշտարակում 19-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, գողություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ