06:52 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Նախարարն անկախ հայաստանյան կրթության ու գիտության համակարգը համեմատեց խորհրդային պետական համակարգի հետ` խոստովանելով, որ այսօր երիտասարդները գիտնական դառնալու ցանկություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Գիտության ու կրթության համակարգի այսօրվա «համեստ» ֆինանսավորման պայմաններում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել։ Նման հայտարարությունը նախարարն արեց այսօր ԱԺ–ի ամբիոնից` «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Այո՛, եղել է Խորհրդային Միություն, Խորհրդային Միությունն անսահմանափակ գումարներ է ներդրել և լրջագույն պատվերներ ձևակերպել գիտնականների առջև, այդ թվում` ռազմարդյունաբերության, տիեզերագնացության, բնագավառում։ Այո՛, ԽՍՀՄ–ում կրթությունը եղել է անվճար, որովհետև այդ գումարները պետությունը տվել է։ Այսօր մենք ի վիճակի չենք այդ ավանդույթը պահել։ Դրա համար մենք անցել ենք վճարովի ծառայություներ մատուցելուն։ Այսօր մեզ մոտ բուհերը դարձել են մի քանի տասնյակ, ինչն ընդամենը լուրջ չէ, և դրա համար պետք է արվեն լրջագույն քայլեր»,– ասաց Դումանյանը։

Նախարարը հայտնեց, որ այսօրվա ուսանողների մեջ չկա ձգտում գիտնական դառնալու, չկա մրցակցություն բուհում մնալու ու գիտակրթական աշխատանքով զբաղվելու համար։ Ցանկություն ունեցող, ուսյալ երիտասարդներ, նրա խոսքով, կան, բայց շատ քիչ են։ Դե, իսկ լավ սովորող ու լավ մասնագետ դարձող երիտասարդներն էլ, բուհն ավարտելով, գնում են արտասահման ու անցնում բարձր վարձատրվող աշխատանքի։

Ումի՞ց պետք է Հայաստանում ԱԹՍ–ներ պահանջել. Գիտության պետական կոմիտեի ղեկավարի պատասխանը

«Անվտանգությունը սկսվում է կրթությունից, և դա ամենակարևոր մասն է մեր անվտանգության, որը մեր գլխում, մեր գիտակցության մեջ պիտի ձևավորվի։ Մեր միտքը, գիտակցությունը չպիտի վտանգված լինի։ Եթե մեր գիտակցությունը լինի անվտանգ, մենք կլինենք անվտանգ նաև ֆիզիկական ու ռազմական առումով»,– ասաց Դումանյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ–ում կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ըստ թեմայի

Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը
Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը
Բոլոր բարեփոխումները ձախողվել են. Խաչատրյանը` կրթության ոլորտի մասին
թեգերը:
գիտություն, Նախարար, Նորայր Դունամալյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)

Գլխավոր թեմաներ