18:42 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20110

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Սերժ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձնելու, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Դեսպանի խնդրանքով Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։

Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։

Հիշեցնենք` Սարգսյանն ու Կոպիրկինը հանդիպել էին նաև 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։

ՌԴ դեսպանը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ։

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին և խոսել հայկական կողմի պատրաստակամության մասին
Ի՞նչ են քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը
Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին
Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ