23:15 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10702

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ «Իմ քայլում» ավարտել են «ֆեյքերի» գրառումների դեմ օրենսդրական նախաձեռնության մշակումը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենքների նախագիծ են ներկայացրել սոցիալական կայքերում անանուն գրառումների դեմ։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է  «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կքրեականացվի «ֆեյքերի ֆաբրիկաների» և «ֆեյքերի» միջոցով բուռն գործունեությունը»,– գրում է Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշում է, որ ներկայցված իրավական կարգավորմամբ պատասխանատվություն է նախատեսվում համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար,  որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով։ Պատասխանատվության կենթարկվեն նաև համացանցում անձին վիրավորող ու զրպարտող անանուն ու կեղծանուն օգտատերերը։

Նա նաև հայտնում է, որ այդ նպատակով ինքն ու իր գործընկերներն արդեն ավարտին են հասցրել ՀՀ քրեական օրենսգիրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը, ըստ ԱԺ փոխնախագահի, շուտով կներկայացվի «Իմ քայլը» խմբակցության դատի, իսկ դրական եզրակացության արժանանալուց հետո կմտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։

Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը

Սիմոնյանը վստահ է, որ ԱԺ–ում քննարկվելու արդյունքում այն օրենքի ուժ կստանա:

Ըստ թեմայի

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին
«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի
Հրաժարական, ունեցվածք, Հայաստանից «փախցրած» ընտանիք. Փաշինյանն անդրադարձավ ֆեյք լուրերին
թեգերը:
Facebook, Օրենք, Քրեական գործ, Ալեն Սիմոնյան, սոցցանցեր, ֆեյք

Գլխավոր թեմաներ