16:28 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67910

Մարզպետների փոփոխությունը նախատեսում է նաև հայեցողական պաշտոնների փոփոխություն։ Ընդունված կարգ է՝ նոր մարզպետներն իրենց հետ խորհրդականներ ու օգնականներ են բերում:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն օգնականներ ու խորհրդական ունի: Մարզպետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հայեցողական պաշտոններն արդեն 90 տոկոսով համալրված են:

«Այս պահին դրությամբ թափուր է մնում միայն մեկ խորհրդականի պաշտոն, առաջիկայում դա էլ կլրացվի։ Ես իմ ուզած մարդկանց եմ նշանակել իմ ցանկությամբ, բայց, անխոս, հաշվի եմ առել թիմակիցներիս կարծիքը: Իհարկե, թիմն ընդհանուր է, ու մեր ընդհանուր թիմից մարդիկ կան»,– ասաց նա:

Երկուշաբթի մարզպետը աշխատակազմին կներկայացնի նաև նորանշանակ փոխմարզպետ Դավիթ Սեխլեյանին:

«Նրան կներկայացնեմ, և համատեղ աշխատանքով կլծվենք գործի, որպեսզի ժամ առաջ կարողանանք ինչ–որ հարցեր կարգավորել»,-ավելացրեց Հարությունյանը։

Նշենք, որ Դավիթ Սեխլեյանը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի փոխմարզպետ է նշանակվել փետրվարի 4-ին։ Շիրակի մարզի Փանիկ համայնքում ծնված Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։ Ամուսնացած է, ունի 3 երեխա:

«Իմ առաջարկով է նշանակվել մարզպետի տեղակալը: Ինքն էլ է եղել «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակում: Ծանոթ եմ նրա գործունեությանը բանկային համակարգում և որպես ֆերմեր: Տիրապետում է գյուղատնտեսական հետաքրքիր լուծումների: Ուրախ եմ, որ նա միացել է մեր թիմին»,-նշեց մարզպետը՝ հույս հայտնելով, որ Սեխլեյանի տնտեսագիտական ու գյուղատնտեսական փորձը կօգնի մարզին:

Ի դեպ, դեռ անցած տարվա նոյեմբերից Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնած գնդապետ Պողոս Աբրահամյանը, որը կանոնակարգում է աշխարհազորի գործառույթները, կշարունակի պաշտոնավարել:

«Շատ գոհ եմ նրա աշխատանքից, շատ գրագետ ու բանիմաց զինվորական է, և ուրախ եմ, որ նա մեր թիմում է»,– ասաց Հարությունյանը։

Մարզպետը վստահեցրեց՝ եթե այլ փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք կլինեն հիմնավորված,  մոտիվացիան երկրի զարգացումն է:

«Եթե այդ մոտիվացիան չի լինելու, ուրեմն մեր թիմում նման մարդու լինելը կդրվի հարցականի տակ»,- ասաց նա:

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե մարզի բավականաչափ շատ խնդիրները չե՞ն թուլացրել նորանշանակ մարզպետի մոտիվացիան, Հարությունյանը պատասխանեց՝ մոտիվացիան օր օրի ավելանում է:

«Իմ էությամբ այնպիսին եմ, որ եթե տեսնում եմ խնդիրներ, ավելի ուժ ու եռանդով եմ լծվում գործին այդ խնդիրները լուծելու համար»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Հունվարի 21–ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

Ըստ թեմայի

Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուսաննա Սաֆարյանին
«Պատրոն Դավոն» վստահեցնում է` Տոնոյանի խորհրդականը չի եղել. նա հայտարարություն է տարածել
Արարատի մարզպետարանն անդրադարձել է Տիգրանաշենն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու լուրերին
թեգերը:
պաշտոն, Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ