17:20 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
229421

Կապանի քաղաքապետի խոսքով` ռուս սահմանապահները փակել են ճանապարհը, որպեսզի կանխեն ադրբեջանցիների առաջխաղացումը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց:

«Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը` սադրանքի են դիմել ու փորձել դիրքային փոփոխություն կատարել»,–ասաց նա։

Ռուս սահմանապահները կարողացել են հարթել կոնֆլիկտը և բացառել ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները։

Նշենք, որ սոցցանցերում կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե ադրբեջանցիները փորձել են БТР–ներով առաջ տալ իրենց դիրքերը։

Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը

Կապանի քաղաքապետի խոսքով, սակայն, ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս սահմանապահներն էին այսօր БТР տեսակի մեքենայով փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն:

Այս պահին իրավիճակը հանգիստ է, ճանապարհն անխափան գործում է։ Ռուս սահմանապահները շարունակում են կատարել իրենց առաքելությունը։

Նշենք, սակայն, որ պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է գրանցված միջադեպի մասին լուրերը։

Նշվում է, որ փետրվարի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահ­մա­նային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները։

Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

Ըստ թեմայի

Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել
«Բարի գալուստ դժոխք». Ադրբեջանն անտեսում է նաև Իրանի անվտանգությունը
«Բարի գալուստ Ադրբեջան». ադրբեջանցիները ՀՀ ճանապարհին նոր ցուցանակ ու դրոշներ են տեղադրել
թեգերը:
Սյունիք, Գևորգ Փարսյան, Ճակատեն, Կապան

Գլխավոր թեմաներ