10:58 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումն արդեն կազմակերպվել է, հաջորդ փորձը կարվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Տեղեկությունը հայտնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսները, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ:

Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված ու մոլորված մարդու և ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում:

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում և մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից` պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը կամ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի և չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որևէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով և կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են:

Спасатели МЧС Армении испытывают дроны в поисково-спасательных операциях
ՀՀ–ում ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու մոդել է մշակվում

Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:

Աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին:

Ռուս և թուրք զինվորականներն Արցախում համատեղ մշտադիտարկում են իրականացնում անօդաչուներով

Ըստ թեմայի

Թուրքիան ԱԹՍ–ների մշակման ոլորտում կընդլայնի Գերմանիայի հետ համագործակցությունը
Ղազախստանն Անկարայի հետ քննարկում է թուրքական ԱԹՍ-ների ձեռբերման հարցը
ԱՄՆ-ն մտադիր չէ Ս-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել Թուրքիայի հետ. դեսպան
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), անօդաչու թռչող սարք, Հայաստան

Գլխավոր թեմաներ