22:36 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է, որ քննություն է ընթանում մի շարք գործերով և որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրգործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Министр обороны РА Вагаршак Арутюнян встретился с родственниками военнослужащих, пропавших без вести в карабахской войне (8 февраля 2021). Еревaн
Նախարարն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին

Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։

«Զանգերին չի պատասխանում». անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են պահանջում

Նշենք, որ այսօր Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները դարձյալ պաշտպանության նախարարության մոտ էին։

Նրանք հանդիպում էին պահանջում  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ` իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։

Ըստ թեմայի

Անհետ կորած 15-ամյա տղան հայտնաբերվել է ծառից կախված. հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանի արգելքից հետո աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Երկօրյա դադարից հետո աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող, անհետ կորած, Նախարար, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ