22:50 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Պատերազմի հետևանքով Սյունիքի բնակավայրերից մի շարք տներ անցել են թշնամու վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզպետարանը վստահեցնում է` մարզի Շուռնուխ գյուղում կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։

Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը։ Ավելին, NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր` Շուռնուխում բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի։

«Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, մարզպետարանը հայտնում է, որ սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաթոյանը հայտնել էր, թե որ համայնքում որքան տարածք ենք կորցրել. Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։

Շուռնուխում 12 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից ենք զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Ըստ թեմայի

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
«Հերիք է ասեք Շուռնուխ». Փաշինյանը չասաց` Տիգրանաշենին սպառնո՞ւմ է Շուռնուխի ճակատագիրը
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
թեգերը:
բյուջե, Սյունիք, տուն, Շուռնուխ

Գլխավոր թեմաներ