10:12 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Վճռաբեկ դատարանի նախագահ թեկնածուն կարևորում է դատարանների և դատավորների անկախության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում. ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:

Նրա թեկնածությունը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Ստեփան Միքայելյանը. ԲԴԽ նախագահն առողջական խնդիրների պատճառով արձակուրդ է վերցրել։

Միքայելյանը հայտնեց` Թադևոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասավանդում է նույն բուհում: Ծնվել է 1978թ-ին: Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես քննիչ, դատախազ, դատավոր: 2020թ.-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Լիլիթ Թադևոսյանն էլ իր ելույթում կարևորեց դատավորների և դատարանների անկախությունը` ասելով, որ առանց դրա խոսք չի կարող լինել արդարադատության մասին։

«Դատական համակարգը չի կարող ապահովել ակնկալվող արդյունք գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում։ Իսկ դատական համակարգը լավագույն մասնագետներով համալրելու համար անհրաժեշտ նախապայման է սոցիալական բավարար երաշխիքների սահմանումը»,–ասաց նա։

Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

Հիշեցնենք, որ մինչ այս Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր։ Նա, սակայն, նախորդ տարի վայր դրեց նախագահի լիազորություններն ու սեպտեմբերի 18-ին ընտրվեց ՍԴ դատավոր։

Ըստ թեմայի

Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին
Ականատես ենք լինում դատական համակարգի քաղաքականացման փորձերի, անթույլատրելի է. Փաշինյան
Ուղղակի պետք է թողնել, որ դատական համակարգը շարունակի ինքնազարգանալ. փաստաբան
թեգերը:
Դատավոր, Դատարան, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ