06:22 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
972 0 0

Պետությունը շարունակում է ֆինանսավորել նաև ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը՝ դրանց արտադրությունը ևս Հայաստանում հիմնելու նպատակով: Իսկ օպտիկալազերային դիտարկման համակարգերն արդեն իսկ արտադրվում են ու առաջիկայում նույնիսկ կարտահանվեն:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմական արդյունաբերության բյուջեն աճել է շուրջ 3 անգամ: Տեղեկությունն այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ 2017թ.-ին ոլորտի պետական ֆինանսավորումը  կազմել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4, 2019-ին՝ 3.8, 2020-ին՝ 3.3 մլրդ դրամ, որին պատերազմի ընթացքում ավելացվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ, իսկ 2021թ-ի բյուջեով հատկացվել է արդեն 4.6 մլրդ դրամ:

«Հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այն հնարավորությունները, որ ստեղծվել են, 2021թ-ին, արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և այդ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում: Դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության մասով։ Հարվածայինների մասով պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն հիմ անցնում են: Երբ կանցնեն փորձարկումները կգնան սերիական արտադրության»,-  ասաց Արշակյանը:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական:

Դրանք, նրա խոսքով, իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում ու արդեն կարող են արտադրվել Հայաստանում:

«Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»,- հայտնեց նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչու պատերազմի ընթացքում հայկական ԱԹՍ-ների կիրառման արդյունքները նկատելի չեն եղել, Հակոբ Արշակյանը մեկնաբանեց`քանի որ կիրառվել են հետախուզական ԱԹՍ-ները, դրանց արդյունքը չի բացահայտվել, քանզի հետախուզության տվյալները հրապարակման ենթակա չեն:

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմում հայաստանյան արտադրության ԱԹՍ-ների կիրառման արդյունքում զինվորականները հատկապես գոհ են եղել հետախուզական ԱԹՍ-ների շահագործման արդյունքներից:

Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ

Արշակյանը տեղեկացրեց, որ պետությունը շարունակում է ֆինանսավորել նաև ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը՝ դրանց արտադրությունը ևս Հայաստանում հիմնելու նպատակով: Իսկ օպտիկալազերային դիտարկման համակարգերն արդեն իսկ արտադրվում են ու առաջիկայում դրանց արտադրությունը նախատեսվում է էլ ավելի ընդլայնել՝ ապահովելով ոչ միայն տեղական պահանջարկը, այլև արտահանման հնարավորություններ ստեղծելով:

Ըստ թեմայի

Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ
ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր. ԱԺ–ում նախագիծ է ներկայացվել
Իշխանությունը մեղավորներ է նշանակում. ով և ինչու է հիշել «Պատրոն Դավիթի» անորակ զենքերը
թեգերը:
արկ, հրետանի, անօդաչու թռչող սարք, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ