23:25 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Արցախի կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը կհամակարգի և կզարգացնի տեղի հումանիտար նախագծերը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների և շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին ու տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Տեղեկությունը հայտնում են գրասենյակի մամուլի ծառայությունից։

«Քանի որ «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը մեծ է, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի։ «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող ենք իրենց հայտերն ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեով»,–ասված է հաղորդագրության մեջ:

Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը,   ինչպես նաև կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին ու հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից:

Տեղեկացվում է, որ «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը:

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ

«Պատերազմից հետո «Ավրորան» անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով և արդեն 473.000 ԱՄՆ դոլար է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաեւ կապ ստեղծում կամավորների եւ մարդասիրական կազմակերպությունների միջև»,–ասված է հաղորդագրության մեջ:

Արցախում քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2.4 հազար մարդ

Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը:

Ըստ թեմայի

Հարությունյանի նախագահությունը «Անկախ Արցախ» ֆարսի վերջին գործողությունն է. Ղարաբեկյան
Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը
4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից
թեգերը:
օգնություն, Արցախյան պատերազմ, Արցախ, Ավրորա

Գլխավոր թեմաներ