23:44 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143 0 0

ՀՀ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Դրանով որոշ հասկացություններ վերացվել են: Փոխարենը ավելացել են նոր խափանման միջոցներ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Քրեական գործ հարուցելու հասկացությունը հայաստանյան իրավական համակարգից կարող է վերանալ: ՀՀ Արդարադատության նախարարությունն ԱԺ-ի քննարկմանը ներկայացրած նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» նախագծով առաջարկում է քրեական գործ հարուցելու գործողությունը փոխարինել վարույթ հարուցելով: Իսկ հետաքննությունն այսուհետ կփոխարինվի միանգամից նախաքննությամբ՝ պարզեցնելով մինչդատական վարույթի հարուցումը:

«Այսինքն՝ հանցագործության մասին բավարար տեղեկությունների դեպքում քննիչը կազմում է արձանագրություն, միանգամից անցնում է նախաքննությանը և իրազեկում է դրա մասին դատախազությանը: Իսկ հետաքննությունը նախաքննության հետ զուգահեռ է իրականացվելու: Քննիչի հանձնարարությամբ հետաքննչական մարմինն իրականացնելու է գաղտնի քննչական գործողություններ և իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,- ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս` ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նոր օրենսգրքով փոփոխություններ են կատարվել նաև խափանման միջոցների մեջ: Նախատեսվել են նոր միջոցներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն: Իսկ այդ նոր խափանման միջոցները գործնականում կիրառելու համար, նախարարի խոսքով, էլեկտրոնային «բրասլետների» պետական գնման գործընթացն արդեն պլանավորված է:

«Տնային կալանքի որոշման պարագայում ֆիքսվելու է անձի պահվելու հասցեն և հսկողությունն իրականացվելու է կա՛մ էլեկտրոնային հսկողության օղակներով, կա՛մ պրոբացիայի ծառայության կողմից տեղում իրականացվող հսկողության տարբերակով»,- ասաց Բադասյանը:

Քրգործերի քննության արագությունը կմեծանա. Բադասյանը` նոր նախագծի մասին

Մեկ այլ նորամուծություն էլ թվային խուզարկությունն է, որը նախատեսում է էլեկտրոնային կրիչների տվյալների խուզարկություն: Ըստ Բադասյանի` այս մասով գործող օրենսդրության մեջ կան թերկարգավորումներ, իսկ նոր օրենսգիրքը հնարավորություն կտա կանոնակարգել նաև խուզարկության այս ժամանակակից ու շատ կիրառելի միջոցը:

Ըստ թեմայի

Առաջնագիծ մեկնելու պլաններ դեռ չունեմ. Ռուստամ Բադասյան
Դատարանները կբեռնաթափվեն. Ռուստամ Բադասյանը նախագիծ է ներկայացրել
թեգերը:
Օրենք, Քրեական գործ, ԱԺ, Ռուստամ Բադասյան

Գլխավոր թեմաներ