10:38 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15210

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ԱԺ 102 պատգամավոր, դեմ՝ 1:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի եռաստիճան դատական համակարգի բարձրագույն ատյանն այսուհետ կին կղեկավարի:

Ազգային ժողովն այսօր անցկացված փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին:

Ինչպես խորհրդարանի դահլիճում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, Լիլիթ Թադևոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ԱԺ 102 պատգամավոր, դեմ՝ 1:

Նշենք, որ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը: Իսկ խորհրդարանում ԲԴԽ որոշումը ներկայացրել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Ստեփան Միքայելյանը, քանի որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն առողջական խնդիրների պատճառով արձակուրդում է։

Լիլիթ Թադևոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասավանդում է նույն բուհում: Ծնվել է 1978թ-ին: Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես քննիչ, դատախազ, դատավոր: 2020թ.-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Քրեական գործ չի հարուցվի, մեղադրյալին կհսկեն էլեկտրոնային օղակով

Լիլիթ Թադևոսյանն էլ իր ելույթում կարևորեց դատավորների և դատարանների անկախությունը` ասելով, որ առանց դրանց խոսք չի կարող լինել արդարադատության մասին։

Հիշեցնենք, որ մինչ այս Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր։ Նա, սակայն, նախորդ տարի վայր դրեց նախագահի լիազորություններն ու սեպտեմբերի 18-ին ընտրվեց ՍԴ դատավոր։

թեգերը:
Դատարան, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ