11:15 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Շիրակի նորանշանակ մարզպետը հավաստիացնում է, որ գերիների հարցը լուծելու համար երկրի ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով է աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզի գերի ընկած տղաների հարազատներն այսօր տարբեր ժամերի փակել են մարզ տանող ճանապարհները:

Այս պահին փակ է Վանաձոր-Գյումրի ճանապարհի Ջաջուռի հատվածը, իսկ ավելի վաղ փակ է եղել Երևան-Գյումրու մայրուղու Հոռոմի հատվածը, որը հիմա արդեն բաց է:

Շիրակի նորանշանակ մարզպետը Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդիկ հուզական ու էմոցիոնալ ծանր վիճակում են:

«Բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է,  լուծումները մենք օր օրի տեսնում ենք և երեկ էլ դա զգացինք»,-ասաց նա:

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` հարազատները բորբոքվել են, որովհետև երեկ նրանց տեղեկացրել են, որ Հայաստան են վերադառնում 25 գերիներ, փոխարենը հայրենիք են տեղափոխվել 5-ը:

Նշենք, որ երեկ` փետրվարի 9-ին, Հայաստան վերադարձած գերիներից 4-ը Գյումրուց էին, մեկը` Մասիսից։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ 

«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է

Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

Ըստ թեմայի

Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից
Սպասման ծանր րոպեներ. գերիների հարազատները՝ «Էրեբունի» օդանավակայանում
Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին
թեգերը:
Ճանապարհ, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ