18:26 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչու է պահպանվում ռազմական դրությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը: Հարցն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հնչեցրեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ո՛չ արտակարգ, ո՛չ էլ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել:

«Հարցը գտնվում է համապատասխան լիազոր մարմնի ուշադրության կենտրոնում, և այն պահից սկսած, երբ ռամական դրությունը պաշտպանելու հիմքերը կվերանան, ռազմական դրությունն անմիջապես կվերացվի կառավարության կողմից»,- ասաց Բադասյանը՝ հայտարարելով, որ որևէ քաղաքական հիմք այդ հարցում չկա:

Արդարադատության նախարարը չմանրամասնեց ռազմական դրությունը պահպանելու հիմքերը՝ նշելով, որ դրանք վերաբերում են երկրի անվտանգությանը: Փոխարենը վստահեցրեց, որ այն խոչընդոտ չէ Հայաստանում ներդրումների կատարելու համար:

Հակոբ Արշակյանն այցելել է ռազմական նշանակության սարքեր արտադրող գործարան. տեսանյութ

Իսկ իբրև ներդրում Բադասյանը դիտարկեց նաև վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի միջոցով Հայաստանի տնտեսություն ուղղված միջոցները, ինչի հետ տնտեսագետ պատգամավոր Արկադի Խաչատրյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են:

Ըստ թեմայի

Ադրբեջանական տանկեր ոչնչացրած շարքային Գաբրիելյանը մեքենա է նվեր ստացել բարերարից
Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար. ԱԳ նախարար
Գերիների հարազատները ճանապարհներ են փակել
թեգերը:
ռազմական դրություն, Հայաստան, Ռուստամ Բադասյան

Գլխավոր թեմաներ