23:57 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
154 0 0

«Toto Gaming» ապրանքանիշի սեփականատերն ընդլայնում է բիզնեսը։ Նոր շենքը մարզասրահ կունենա, որից թույլ կտան օգտվել դպրոցի սաներին։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ն Երևանի Իսակովի պողոտա 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր կառավարության նիստում հայտնեց, որ նախնական գնահատականով` կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 5000 աշխատատեղ։

«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող` Երևան քաղաքի Իսակովի պողոտա 13 հասցեից «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քառ. մետր մակերեսով հողատարածքն ու կիսաքանդ կաթսայատունը օտարել իրեն` ծրագրի ընդլայնման համար։ Փոխարենը ընկերությունը կրթօջախի սաներին կթույլատրի անհատույց օգտվել տարածքի մարզասրահից»,– հայտնեց նախարարը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հավելեց, որ «Դիջիթաուն» ընկերությունն ամենաարագ աճող ընկերությունն է, անցյալ տարի արդեն շուրջ 500 նոր աշխատատեղ է ստեղծել։

Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա

Նշենք, որ նախագծով նախատեսվում է Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող 360.29 քմ մակերեսով կաթսայատունն ու 0.94964 հեկտար մակերեսով հողամասը 378 644 100 դրամով վաճառել «Արմենիա Վայն Գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Կառավարությունը հաստատեց ծրագիրը` առանց սեփականատիրոջ մասին հավելյալ տեղեկություններ հրապարակելու։

Այնինչ հայտնի է, որ «Դիջիթաուն» ընկերությունը զբաղվում է խաղային բիզնեսի ալգորիթմների մշակմամբ: «Դիջիթաունի» ապրանքանիշը նույն «Toto Gaming»–ն է, որը Հայաստանի խաղային խոշոր ընկերություններից մեկն է։

«Դիջիթաունն» ու «Արմենիա Վայն Գործարանը» նույն իրավաբանական անձին պատկանող ընկերություններ են։

Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է` պատմական նշանակության շենքերից մեկը վաճառքի է հանվել

 

թեգերը:
վաճառք, դպրոց, կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ