20:15 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Քաղաքացուց նույն փաստաթուղթը երկու անգամ պահանջող պաշտոնյան կտուգանվի։ Կառավարությունն անցնում է էլեկտրոնային կառավարման։ Ինչ է նախատեսում Հայաստանի թվայնացման ռազմավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի թվայնացման 2021-25թթ.–ի ռազմավարությունը, որով նախատեսվում է էլեկտրոնային ծառայություններ ներդնել կառավարման ողջ համակարգում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ծրագիրը ներկայացնելիս, ասաց, որ ռազմավարության իրականացման արդյունքում ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Մինչև 2025թ.–ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ–ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Պետությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,– ասաց Արշակյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։

Ավինյանի խոսքով` պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022թ–ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ, իսկ մինչև 2021թ–ը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար գործելու է հեռախոսի միջոցով նույնականացման ծրագիրը` էլեկտրոնային ծառայություներից օգտվելու ու գործարքներն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու համար։

ՀՀ կառավարությունը 36 մլն դրամ կտրամադրի անտուն մնացած սյունեցիներին

Ըստ թեմայի

«Չգիտեմ` որ տնօրենի անունն ում հետ են կապում». նախարարը` Աբովյանի դպրոցի իրավիճակի մասին
Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ
Ինչպես է ստացվել, որ Երևանում բնակարաններն ավելի քիչ են վաճառվել, բայց դրանց գներն աճել են
թեգերը:
սմարթֆոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ