00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը որևէ կերպ չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը. Նաղդալյանի արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Բաժանորդագրվել
Աննա Նաղդալյանը պատասխանել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հնչեցրած մտահոգություններին։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը։ Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությանը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել` անդրադառնալով փետրվարի 10-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն կարծիքին, թե այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։

Рубен Мелконян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
ՌԱԴԻՈ
«Նախարարի ասածը թերի է և խոցելի». Մելքոնյանը` հայ-թուրքական սահմանը բացելու մասին

Նախարարն ասել էր նաև, թե այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց ՀՀ–ն և մեր դիվանագիտությունը ջանքեր են գործադրելու Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ ՀՅԴ–ն էլ նշել էր, թե, փաստորեն, ՀՀ կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, և հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ԼՂ հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։

«Այվազյանի մեկնաբանությունները կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։ Նախարարն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ»,–ասում է Նաղդալյանը։

Նրա խոսքով` ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Ավելին, Նաղդալյանը վստահեցնում է, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը պատերազմում առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը

Նաղդալյանը հավելում է, որ բարձր են գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը։

Լրահոս
0