06:06 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
546 0 0

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում ոստիկանները մի տղամարդու են ծեծում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ու լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որում մի քանի ոստիկաններ դաժանաբար ծեծում են քաղաքացիական հագուստով մի տղամարդու։ 

Մոտ 40 վայրկյան տևողությամբ տեսագրությունը սկսել է արագորեն տարածվել համացանցում։ Դատելով ուժայինների ամառային համազգեստից` դեպքը նոր չէ։

Sputnik Արմենիան որոշեց մանրամասներ իմանալ ոստիկանությունից։ Մեզ հայտնեցին, որ սա նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպք է, ոստիկանների դեմ հարուցվել են քրեական գործեր, որոնցով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ նախաքննությունը վաղուց ավարտվել է, ճանապարհային ոստիկանության 3 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Գործը հիմա արդեն դատարանում է։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ ոստիկանները քաղաքացուն ծեծել են անցյալ տարվա օգոստոսի 22-ին։

Ըստ թեմայի

Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումները. ՆԳՆ–ն իրականություն պիտի դառնա այս տարի
Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին
Անհետ կորածների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը շշով հարվածեց ոստիկանին
թեգերը:
տեսանյութ, ծեծ, ոստիկան, Հայաստան

Գլխավոր թեմաներ