11:04 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
165 0 0

«Իմ քայլի» պատգամավորները չեն հերքում` Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, բայց փաստաթուղթ` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո սոցիալական հարթակներում հրապարակված փաստաթղթերին, որոնք, ըստ տարածողների, վերաբերում են Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությանը, որի մասին փոխվարչապետը տեղյակ է, իսկ արտգործնախարարը` ոչ։ «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ ինքն էլ է նման հրապարակման հանդիպել Facebook-ում է, բայց չի վստահել։

«Եկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ, 300 հատ այդպիսի փաստաթուղթ կազմենք` ցանկացած բովանդակությամբ»,– ասաց նա։

Փետրվարի 10-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է վիճելի տարածքներով։ Արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 11-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ նոր պայմանավորվածության մասին էր խոսում Ավինյանը, ասաց, որ ինքը տեղյակ է միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից։ Ավելի ուշ համացանցում հայտնվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գորիս-Դավիթ-Բեկ և Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստը:

«Ինչ–որ հայտարարություն ՊՆ–ում կար, որ աշխատանքներ են տարվում։ Իսկ փաստաթղթի մասով, դե, ամեն դեպքում որոշակի տեղաշարժ է եղել, չէ՞»,– ասաց Գաբրիելյանը։

Ճեպազրույցին ներկա իշխող խմբակցության պատգմավոր Հայկ Գևորգյանն էլ հավելեց, որ նշված ճանապարհահատվածն այս ընթացքում ոչ մի պահի ադրբեջանցիների կողմից չի փակվել։

«Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Դա այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է․ ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել»,– ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշպանության նախարարությունը Սյունիքի մարզի ավտոճանապարհի Դավիթ Բեկ–Գորիս հատվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն էր տարածել 2020թ–ի դեկտեմբերի 19-ին, գերատեսչությունը երեկ կրկին անդրադարձել էր այդ թեմային և հիշեցրել, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովվում է ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում տեղակայվում են ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Ըստ թեմայի

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան
Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել
թեգերը:
Սյունիքի մարզ, Սիսակ Գաբրիելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ